Կյանքից հեռացել է Անահիտ Բայանդուրը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 8, 2011 10:54

Երեկ` հունվարի 7-ի առավոտյան 71 տարեկան հասակում մահացել է Անահիտ Բայանդուրը: Հայտնի է, որ նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ:

Անահիտ Բայանդուրը հայտնի թարգմանիչ էր. նա թարգմանում էր հիմնականում ժամանակակից հայ գրականության ստեղծագործություններ: Այդ ստեղծագործություններն արտասահմանում հայտնի են դարձել հենց նրա շնորհիվ:

Բացի այդ, Անահիտ Բայանդուրը ղարաբաղյան շարժման ժամանակ Մոսկվայում համակարգել է Շարժման արտաքին կապերը Ռուսաստանի եւ աշխարհի այլ երկրների հասարակական-քաղաքական շրջանակների հետ:

Բայանդուրը նաեւ Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել: Նա Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակի դափնեկիր էր, հայտնի իրավապաշտպան:

Դիտվել է 1450 անգամ:
Print Friendly

Leave a Reply