Թռչունների մասսայական մահը աշխարհի վերջի տրամադրություններ է առաջացնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2011 14:12

Հյուսիսային Ամերիկայում նորից  թռչունների մասսայական սատկելու դեպքեր են տեղի ունենում: Մեկ օրում միանգամից երկու դեպք եղավ ամերիկյան Թեննեսի նահանգում և կանադական Քվեբեկ նահանգում`ճնճղուկներ ու աղավնիներ: Գիտնականները բացատրություններ չունեն,ինչպես նախորդ նմանատիպ պատմությունների ժամանակ `Արկանզասում,Լուիզիանայում,Շվեդիայում և Իտալիայում: Իտալական Ֆաենց քաղաքի բնակիչները ապշեցին,երբ փողոց դուրս եկան: Ամեն տեղ`մայթերին,ծառերի վրա բնակելի տների պատշգամբներին  սատկած սատկած թռչուններ էին:Ամենաշատ քիմիկատների գործարան տանող ավտոճանապարհի եզրերին: Գիտնականները վստահեցնում են ,որ դա էկոլոգիական աղետ չի և մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում,բայց պատճառները դեռևս պարզ չեն:

“Մեր աշխատակիցները քաղաքի շրջակայքում յոթհարյուրի չափ սատկած թռչուն են գտել,համոզված ենք ,որ դա աննորմալ երևույթ է: Մի քանի թռչուն  մենք փորձեցինք փրկել և լաբորատորիա տարանք,բացառված չէ,որ նրանք ինչոր հիվանդության բացիլակիրներ են”,-ենթադրում է Իտալիայի WWF-ի ներկայացուցիչ Մասսիմո Բոլոնեզին:

Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply