Թունավորումներ հունվարի 7-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 8, 2011 13:48

Շմոլ գազից
Հունվարի 7-ին, ժամը 15.58-ին շտապօգնության ծառայությունից ստացված տեղեկության համաձայն` շմոլ գազից թունավորումով “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն են տեղա¬փոխվել Երևանի Նոր-Նորքի 5-րդ զանգվածի 3-րդ շենքի թիվ 40 բնակարանի բնակիչներ` 2010 թ. ծնված Արամ Աթոյանը, 1989 թ. ծնված Թամարա և 1990 թ. ծնված Նանա Մանուկյանները:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բավարար է:

Դեղորայքային թունավորում
Նույն օրը, ժամը 18.25-ին Շիրակի շտապօգնության ծառայությունից տեղեկացրել են, որ դեղորայքային թունավորումով Գյումրիի “Սամարիթեր” հիվանդանոց է տեղափոխ¬վել նույն քաղաքի Մսի կոմբինատ թաղամասի թիվ 5 շենքի բնակչուհի` 1975 թ. ծնված Սաթենիկ Ալաջաջյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply