Ավտոպատահարներ հունվարի 7-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 8, 2011 13:37

Մեքենան բախվել է գազատար խողովակին

Հունվարի 7-ին, ժամը 13.42-ին շտապօգնության ծառայությունից ահա­զանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում:

Դեռևս չպարզված հանգամանքներում “Օպել” մակնիշի 23 ՍՏ 749 պ/հ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին:

Պատահարի հետևանքով վարորդ` Երևանի բնակիչ, 1976 թ. ծնված Լևոն Սևոյանը և ուղևորներ` 1980 թ. ծնված Սյուզի Խոսրովյանը, 1984 թ. ծնված Մուշեղ Հարությունյանը և Ռազմիկ Գրիգորյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխ­վել Երևանի “Արմենիա” բժշկական կենտրոն, իսկ 1974 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը տեղափոխվել է Ապարան քաղաքի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բավարար է:

Բախվել են մեքենաներ

Նույն օրը, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել 5 հրշեջ-փրկարար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “ՎԱԶ-2109” մակնիշի 27 ԼՕ 857 պ/հ և “ՎԱԶ-2121” մակնիշի 08 ԼՕ 009 պ/հ ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով “ՎԱԶ-2109” մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1988 թ. ծնված Ռոման Դրոնանցը ստացել է թեթև մարմնական վնասվածք ու տեղափոխվել Գորիս քաղաքի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply