Ադրբեջանում ձերբակալվել են Իսլամական կուսակցության ներկայացուցիչները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2011 13:26

Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահը, նրա տեղակալն ու վարորդը ձերբակալվել են ոստիկանության ներկայացուցիչների պահանջներին չենթարկվելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Տրենդ» գործակալությունը, այս մասին այսօր հայտնել է կուսակցության մամլո քարտուղար Գաջի Ակիֆ Գեյդարլին:

Իսլամական կուսակցության ներկայացուցիչները գտնվում են ոստիկանության` Նարիմանովյան շրջանի 18-րդ բաժանմունքում: Գեյդարլիի փոխանցմամբ` կուսակցության նախագահ Մովսում Սամեդովը եւ մյուսները ձերբակալվել են հուվարի 7-ի երեկոյան` կուսակցության շտաբից դուրս գալիս:

Կուսակցության մամլո քարտուղարը հայտնել է նաեւ, որ դատարանի որոշմամբ` Մամեդովը կալանքի տակ կգտնվի 13 օր, իսկ մյուսները` 10-ից 15: Գործակալությունը չի հաղորդում, թե ինչն է եղել ձերբակալության բուն պատճառը: Հայտնի է, որ Ադրբեջանի իսլամական կուսակցությունը դեռեւս պաշտոնապես գրանցված չէ:

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply