Պոլ Մակարտին կերգի Անգլիայի թագուհու թոռնիկ արքայազն Վիլյամի հարսանիքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2011 12:37

Սեր Ջեյմս Պոլ Մակարտին կերգի Անգլիայի թագուհու թոռնիկ արքայազն Վիլյամի հարսանիքին: Փեսացուն և նրա նշանած Քեյթ Միդլտոնը անձամբ են խնդրել  68-ամյա “Բիթլզի ”նախկին մասնակցին ելույթ ունենալ իրենց հարսանիքին: Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները Մակարտին շատ զգացված էր առաջարկությունից և ուրախությամբ համաձայնել է: Վիլյամն ու Քեյթը արդեն կազմել են  հյուրերի ցուցակը,որտեղ Պոլ Մակարտին ելույթ ունեցողների մեջ առաջինն է: Ամուսնության եկեղեցական  արարողությունը տեղի կունենա լոնդոնյան Վեստմիստերյան աբբայությունում`այս տարի ապրիլի 29 -ին : Պսակից հետո Քեյթն Վիլյամի հետ թագավորական տոնական կառքով կշրջեն Լոնդոնով: Վերջերս  Բուկինգեմյան պալատը գաղտնազերծեց արքայազն Վիլյամի և Քեյթ Միդլտոնի հարսանիքի ծրագրի մանրամասները: Հարսանիքը համեմատած նախկին թագավորական հարսանիքների հետ կլինի համեստ:

Թագավորական ընտանիքը ծախսերը մանրամասն քննարկել է ֆինանսների նախարարության հետ` խոստանալով կոմպենսացնել: Երիտասարդների ներկայացուցիչները դա անվանում են “ժամանակակից” մոտեցում,բայց իրականում Վիլյամին ու Քեյթին թույլ չեն տալիս շքեղություններ գանձապետարանի հաշվին:

Դիտվել է 1924 անգամ:
Print Friendly

Leave a Reply