Միշել Օբաման` ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակի առաջատար

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Հետաքրքիր կանայք, Շաբաթվա լուր | | January 8, 2011 0:00

Ամուսինը գլուխն է, իսկ կինը` վիզը, և ինչպես ժողովրդական առածն է ասում, կինն է ղեկավարում`հենց այդ գլխի միջոցով:

Հայտնի չէ, թե որքան ուժգին են կանայք ազդում իրենց ամուսինների վրա, սակայն ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի տվյալներով, 2010-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակում ընդգրկված կանայք իրենց ձեռնարկումներով հսկայական ազդեցություն են գործում համաշխարհային գործընթացների վրա:

Եվ այսպես, ըստ Forbes-ի, ամենաազդեցիկ կանանց ցուցակի առաջատարը Միշել Օբաման է: Ամսագրի ներկայացուցիչները բացատրել են, որ իրենց կարծիքով, ԱՄՆ-ի առաջին տիկինը դարձել է ընդօրինակման աղբյուր աշխարհի միլիոնավոր կանանց համար: Դեռևս անցյալ տարի, Միշել Օբաման գտնվում էր հեղինակավոր վարկանշային աղյուսակի քառասուներորդ հորիզոնականում:

Ի դեպ, նախորդ երեք տարիներին առաջին տեղը զբաղեցնում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այս տարիզբաղեցնում է չորրորդ տեղը:

Վարկանշային աղյուսակի արծաթը Forbes-ը տրամադրել է Իրեն Ռոզենֆելդին` Kraft Foods սննդամթերքի ընկերության ղեկավարին: Այս բիզնես լեդին համարվում է Միացյալ նահանգների ամենաբարձր վարձատրվող կին-ղեկավարը, որի համար սարսափելի չէ, անգամ, ճգնաժամը: 2010-ին նրա աշխատավարձը աճել է երեք անգամ` հասնելով 16 700 000 դոլլարի:

Վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնականում ամերիկյան հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին է, ով հեղինակություն է ձեռք բերել շնորհիվ իր անձնական շոուի:

Խարիզմատիկ ու անկեղծ Օփրան արդեն երկար տարիներ է, ինչ առաջատար դիրքեր է զբաղեցնում ամենատարբեր վարկանշային աղյուսակներում: 2007-ին նա գլխավորել է Forbes-ի վարկանշային աղյուսակը:

2010-ի տասը ամենաազդեցիկ կանանց թվում հեղինակավոր ամսագիրը ներառել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին, ինչպես նաև Լեդի Գագային ու Բիոնսեին:

Դիտվել է 2418 անգամ:
Print Friendly

Leave a Reply