Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Մեռելոցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 7, 2011 16:21

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է հանգուցյալների հիշատակության օրը` Մեռելոցը: Բոլոր եկեղեցիներում այսօր կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան արարողություն: Սուրբ Պատարագից ու հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին: Նշենք, որ Սուրբ Ծննդյան տոնի հանդիսությունները կավարտվեն հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու եւ անվանակոչվելու հիշատակին:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply