Մեկ օրում նույն տունը երկու անգամ հրդեհվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 7, 2011 16:08
Երեկ երեկոյան` ժամը 19.03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Դովրուս գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.15-ին, մարվել` 22.00-ին:
Այրվել է Է. Դավթյանին պատկանող տան տանիքը` 30 քմ, կից անասնագոմի տանիքը` 38 քմ մակերեսներով, ինչպես նաև այնտեղ պահեստավորված 180 հակ անասնակերը:
Այսօր` հունվարի 7-ին, ժամը 04.55-ին կրկին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել նույն հասցեում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.20-ին:
Նախնական տվյալներով` ամբողջությամբ այրվել է Է. Դավթյանին պատկանող 50 քմ մակերեսով փայտե տունը` առանց գույքի:






Facebook
Tweet This
Email This Post
