Փրկարարներն օգնության են հասել 71-ամյա կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 7, 2011 16:02
Երեկ ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան 57 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները, հարազատների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որի հյուրասենյակում հայտնաբերվել է 1940 թ. ծնված Անահիտ Բայանդուրը` անօգնական վիճակում:
Փրկարարները կնոջը հանձնել են շտապօգնության ծառայության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
