Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ մարդ է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 6, 2011 19:28

Այսօր` հունվարի 6-ին, ժամը 14:30-ի սահմաններում Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ վատացել եւ ուշագնաց է եղել մի տղամարդ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ եկեղեցի կժամաներ շտապաօգնության բրիգադը, տղամարդը մահացել է:

Պարզվել է, որ նա Նոր Արեշի 51-ամյա բնակիչ Անուշավան Կարապետի Հովհաննիսյանն է:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:

Դիտվել է 1951 անգամ:
Print Friendly

Leave a Reply