Ալժիրի և Թուրքիայի մայրաքաղաքներում մասսայական անկարգություններ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 6, 2011 10:48

Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Ալժիրի փողոցներ պարենային մթերքների գների թանկացման դեմ կոչերով: Ցուցարարները վառում էին ավտոդողեր և աղբամաններ, հետո սկսեցին քարերով հարվածել  ոստիկաններին:  Ամբոխը ցրելու համար ոստիկանները կիրառեցին արցունքաբեր գազ: Անկարգությունների արդյունքում մի քանի հոգի տուժեցին:

Իսկ  ահա Թուրքիայում միտինգի են դուրս եկել ուսանողները `պահաջելով  երթերի ազատություն  և  բարձրագույն կրթության բարեփոխումներ:Մոտ 500 ուսանող երկրի խոշորագույն բուհերից  հավաքվել էին Անկարայի  Միջինարևելյան տեխնիկական համալսարանի շենքի մոտ:Նրանք  շարժվեցին  դեպի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության  շտաբը,բայց նրանց ոստիկանները կանգնեցրին: Երթը վերածվեց ոստիկանների հետ ընդհարման: Կազմակերպիչները ձերբակալված են ,Անկարայի կենտրոնը շրջապատված է ոստիկաններով:

Դիտվել է 1429 անգամ:
Print Friendly

Leave a Reply