Բաթում-Երևան գնացքի էլեկտրաքարշը բախվել է երկաթգծին ընկած սյանը. զոհեր ու վիրավորներ չկան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 30, 2009 12:45

image001Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հուլիսի 29-ին` ժամը 00.05-ի սահմաններում, հորդառատ անձրևի պատճառով թունելից պոկված ժայռաբեկորներն ընկել են հարակից բարձրավոլտ էլեկտրասյան վրա, որը տապալվել է երկաթգծին:

Հայաստանի փրկարար ծառայության տվյալներով` ժամը 02.35-ին Բաթում-Երևան գնացքի էլեկտրաքարշը բախվել է ընկած սյանը: Գնացքի վագոններն այլ էլեկտրաքարշով տեղափոխվել են  «Գյումրի» կայարան: Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում ժամը 08.00-ի սահմաններում գնացքների երթևեկությունը վերականգնվել է:
Զոհեր ու վիրավորներ չկան:

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply