Ամերիկացին սխալմամբ 30 տարի նստել է բանտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2011 15:56

70-ականի վերջինԿոռնելիուս Դյուպրեին բռնաբարության ու գողության համար դատապարտեցին  30 տարվա ազատազրկման: Իբր նրան ճանաչել էր զոհերից մեկը: Դատավճռի վերանայումը հաջողվեց միայն այս տարի :ԴՆԿ փորձաքննության  միջոցով ստուգվեցին փաստերը:Չնայած Դյուպեն դատարանում հայտարարել էր ,որ մեղավոր չէ,տուժողը ճանաչեց նրան և դատարանը 79թ. դատապարտեց նրան 75 տարվա ազատազրկման:

“Ես հակասական զգացմունքներ ունեմ,երջանիկ եմ,բայց իմ կյանքի  30 տարին բանտում որևէ կերպ չի փոխհատուցվի: Այդ ընթացքում ես կորցրել եմ իմ ծնողներին: Ամեն գնով պետք է փոխել արդարադատության համակարգը,որպեսզի նման դեպքեր չկրկնվեն”,-ասաց արդարացված Դյուպեն:

Գործի վերանայմանը հասան “Անմեղություն”նախագծի կազմակերպիչները: Այն ստեղծվել է  90-ակաների սկզբին Յեշվիլի և Նյու-յորքի համալսարանների իրավաբանական ֆակուլտետի նախաձեռնությամբ: Նախագծի նպատակն է ամերիկյան արդարադատության համակարգ մտցնել փաստերի ստուգումը ԴՆԿ-ի միջոցով:Դա կնվազեցնի մարդկային գործոնի ազդեցության  դերը:

“Վերջին տասը տարում միայն Տեխասում ԴՆԿ փորձաքննության շնորհիվ ազատություն են ստացել քառասուն հոգի,որոնք դատապարտվել էին սխալմամբ:Կոռնելիուս Դյուպեն նստել է ռեկորդային ժամկետ մի հանցագործության համար ,որը չէր կատարել:Մտածեք դրա մասին”,-ասում է “Անմեղություն” նախագծի ներկայացուցիչ Բարրին:


Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply