«Շիրակը» սկսել է նախապատրաստությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 5, 2011 15:03

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը այսօրվանից սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի հավաքական թիմերի նախապատրաստության կենտրոնում:  Ինչպես հայտնի է, թիմը նախկինում միշտ մարզել են գյումրեցի մասնագետները, խաղացողներն էլ եղել են Շիրակի մարզի ներկայացուցիչներ: Սակայն այժմ թիմի մարզիչը երևանցի Սամվել Պետրոսյանն է, խաղացողների թվում պակասել են շիրակցիները: Մինչդեռ, այս մարզը տարիներ ի վեր հայկական ֆուտբոլի համար բարձրակարգ ֆուտբոլիստներ է աճեցրել, մատակարար է եղել Հայաստանի ազգային հավաքականի համար: Ինչևէ, մարզվող ֆուտբոլիստների թվում է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը, ով հանդես է եկել Երևանի «Բանանց» և Դոնեցկի «Մետալուրգ» թիմերում: «Շիրակի» կազմում է նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ` Արամ Հակոբյանը: Պարապմունքներին մասնակցում է նաև «Միկայի» նախկին խաղացող Միքայել Պողոսյանը: 12-օրյա ուսումնամարզական հավաքից հետո, «Շիրակը» պարապմունքները կշարունակի Ծաղկաձորում, իսկ փետրվարին թիմը կմեկնի Կիպրոս: Մարտի 1-ին «Շիրակը» գավաթային խաղում մրցելու է Երևանի «Արարատի» հետ:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply