Մնացել է երկու տուր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 5, 2011 14:35
Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում անցկացվող շախմատի ավանդական մրցաշարի 7-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզևիչի հետ: Ի դեպ, Մովսիսյանը 39-րդ քայլին կոպիտ սխալ էր թույլ տվել, սակայն մրցակիցը չէր գտել հաղթանակի տանող շարունակությունը: Վաստակած 4,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են իսպանացի Ֆրանսիսկո Վալեյխոն և ադրբեջանցի Վուգար Հաշիմովը: Երրորդ տեղը բաժում են 4-ական միավոր հավաքած Մովսիսյանը, ամերիկացի Ալեքսանդր Օնիշչուկը և չեխ Դավիդ Նավարան: Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:






Facebook
Tweet This
Email This Post
