Ավտոպատահարներ հունվարի 3-ին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 5, 2011 12:08

Բախվել է 3 ավտոմեքենա
Հունվարի 3-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստաց¬վել, որ Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի և Ա. Ավետիսյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է շտապօգնության, ոստիկանության և հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը եւ երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “ԲՄՎ-ԻԿՍ 5” մակնիշի 23 ՏՕ 981 պ/հ, “Ֆոլկսվա¬գեն-Պասատ” մակնիշի 23 ԼՏ 684 պ/հ և “Դեու” մակնիշի Տ 4949 պ/հ ավտոմեքենաները:
Պատահարի հետևան¬քով 1984 թ. ծնված Հ. Հովհաննիսյանը, 1986 թ. ծնված Վ. Հովհաննիսյանը, 1991 թ. ծնված Ռ. Կարապետյանը, 1984 թ. ծնված Ն. Ավդալյանը, 2009 թ. ծնված Լ. Հովհաննիս¬յանը, 2008 թ. ծնված Գ. Հովհաննիսյանը և 2006 թ. ծնված Հ. Հովհաննիսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխ¬վել Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց: 1984 թ. ծնված Մ. Բաբաջանյանը տեղափոխվել է Երևանի “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, իսկ անձը չպարզված մեկ քաղաքացի` “Արմենիա” բժշկական կենտրոն տեղափոխվելու ընթացքում մահացել է շտապօգնության մեքենայում:
Փրկարարների ուժերով “Դեու” մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը մասնատվել է և կասեցվել գազի արտահոսքը, իսկ “ԲՄՎ-ԻԿՍ 5” մակնիշի ավտոմեքենան հոսանքազրկվել է: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են նաեւ ջրահովացման աշխատանքներ:
Բժիշկները տուժածների վիճակը բավարար են գնահատել: Մ. Բաբաջանյանի առողջական վիճակը միջին ծանրության է:

Մեքենան շրջվել է բախումից
Նույն օրը, ժամը 22.34-ին ոստիկանությունից ստացված տեղեկության համա¬ձայն` Մասիս քաղաքի 4-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “ՎԱԶ-2121” մակնիշի 63 ՕԼ 748 պ/հ (վարորդ` 1973 թ. ծնված Հ. Ղևոնդյան) և “ՎԱԶ-2106” մակնիշի 09 ՏՕ 873 պ/հ (վարորդ` 1984 թ. ծնված Հ. Սարգսյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարների ուժերով իրականացվել են ջրահովացման աշխատանքներ:

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply