Միայնակ և անօգնական

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 5, 2011 12:04

Հունվարի 3-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի 9-րդ շենքի թիվ 11 բնակարանում բնակիչը վայր է ընկել և չի կարողանում բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների և հարազատների ներկայությամբ փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ, հատակին ընկած վիճակում, հայտնաբերվել է 1934 թ. ծնված Վարդանուշ Դիլբարյանը, որին փրկարարները հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:

***
Նույն օրը, ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի 11Ա շենքի թիվ 44 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ ուշագնաց վիճակում հայտնաբերվել է 1939 թ. ծնված Ջուլիետա Քամալյանը, որին փրկարարները հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply