Ավտոպատահարներ հունվարի 2-ին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 5, 2011 11:51

Զոհ ավտոպատահարից
Հունվարի 2-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “Ջիպ Չերոկի” մակնիշի “Թի Վի Թի-715” պ/հ (վարորդ` Վրաստանի քաղաքացի, 1973 թ. ծնված Գեորգի Կանդիլակի) և “ՎԱԶ-21063” մակնիշի 37 ԼՏ 259 պ/հ ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով “ՎԱԶ-21063” մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1957 թ. ծնված Տիգրան Ամիրխանյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, 1959 թ. ծնված Գոհար Ամիրխանյանը տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:

Մեքենան բախվել է ծառին
Նույն օրը, ժամը 23.09-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում “Մերսեդես” մակնիշի 10 ՕՕ 155 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել վարորդ` 1972 թ. ծնված Նվեր և ուղևորներ` 1955 թ. ծնված Ռիտա, 1995 թ. ծնված Կիմա, 1999 թ. ծնված Լևոն Խաչատրյանները, ինչպես նաև 1951 թ. ծնված Կիմա Սարգսյանը:
Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ավելի ուշ` Լ. Խաչատրյանին տեղափոխել են Երևանի “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր:

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply