Պոկվել է վերելակի խցիկը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 5, 2011 11:40

Հունվարի 2-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան 27 շենքի վերելակի խցիկը 2-րդ հարկից պոկվել և ընկել է հորանը, վերելակում կա քաղաքացի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ է պահվել շտապօգնության ծառայությունը:

Փրկարարները վերելակից անվնաս դուրս են բերել 1987 թ. ծնված Վարդան Աբրահամյանին:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply