Վթարներ հունվարի 1-ին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 5, 2011 11:37

Հունվարի 1-ին, ժամը 03.14-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարանի Բաղրամյան փողոցի վերջնամասում  ավտոմեքենա է դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել կցորդով` “Վոլվո” մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

Մեքենան ընկել է կամրջից

Նույն օրը, ժամը 20.29-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի 19-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում Ս. Խաչատրյանին պատկանող “Մերսեդես ՄԼ-320” մակնիշի 19 ՏՍ 510 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կամրջի վրայից ընկել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ, 1975 թ. ծնված Սերգեյ Խաչատրյանը և ուղևոր Աշխեն Միքայելյանը դուրս են բերվել ավտոմեքենայից ու տեղափոխել Էջմիածնի բժշկական կենտրոն: Ավելի ուշ` նրանք տեղափոխվել են Երևանի “Արմենիա” բժշկական կենտրոն:

Ըստ բժշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:

Դիտվել է 1806 անգամ:
Print Friendly

Leave a Reply