Փորձություն Համբուրգի ռինգում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | հունվարի 4, 2011 12:44
WIBF, WBA , WBO վարկածներով թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ կին բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը կփորձի պաշտպանել իր տիտղոսները: Նա հունվարի 29-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքի ռինգում կմրցի Թայլանդի ներկայացուցիչ Տաարապոն Պանիմիտի հետ: Հավելենք, որ հայ մարզուհին ռինգում 27 հանդիպում է անցկացրել և չի ճաշակել պարտության դառնությունը:
Դիտվել է 1175 անգամ:





Facebook
Tweet This