Հայաստանում առաջին կիսամյակում գրանցվել է 3266 արտակարգ դեպք` նախորդ տարվա 3671-ի դիմաց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 30, 2009 12:37

earthquake-trainings-2Հանրապետությունում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 3266 արտակարգ դեպք, որի հետևանքով զոհվել է 215, մարմնական վնասվածքներ ստացել` 2 642 մարդ: 2008թ. առաջին կիսամյակում արձանագրվել է 3 671 դեպք, որի հետևանքով զոհվել է 245 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 2.921-ը:

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 1.645 տեխնածին արտակարգ դեպք, որի հետևանքով զոհվել է 166, վիրավորվել 1.240 մարդ: Հանրապետությունում նշված ժամանակահատվածում գրանցվել է 760 հրդեհ, որից 397-ը` Երևանում: Հրդեհների քանակը հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 352-ով, Երևանում`117-ով:

Հրդեհների գերակշռող մասը Հայաստանում շարունակում են առաջանալ բնակելի հատվածներում: Անտառներում և խոտածածկ տարածքներում մարվել է 155 հրդեհ, մայրաքաղաքում` 70:

Տարերային դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 220 տարերային դեպք, զոհեր չկան, վիրավորվել է 1 մարդ, իսկ 2008թ.  նույն ժամանակահատվածում` 179, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել 6-ը:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply