Բելառուսի ընդդիմադիրները ազատվում են ԿԳԲ-ի մեկուսարանից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2011 12:18

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վիտալի Ռիմաշևսկին և Անդրեյ Դմիտրիևը (Վլադիմիր Նեկլյաևի ընտարական շտաբի պետը) ազատվել են ԿԳԲ-ի քննչական մեկուսարանից քաղաքից չմեկնելու ստորագրությամբ: Երկուսն էլ համարվում են կասկածյալ Մինսկի դեկտեմբերի 19-ի “զանգվածային անկարգությունների” գործով:

Ռիմաշևսկուն ազատել են մեկուսարանից հունվարի 1-ի  գիշերը, երբ նա բացատրություն է գրել Ալեքսանդր Լուկաշենկոյի անունով:  Հունվարի 3-ին ԿԳԲ-ի մեկուսարանից չմեկնելու ստորագրությամբ ազատ է արձակվել Անդրեյ Դմիտրիևը: Երկու քաղաքական գործիչներն էլ ձերբակալվել են դեկտեմբերի 20-ին: Ընդ որում Ռիմաշևսկին գլխի վնասվածք է ստացել, Դմիտրիևին ձերբակալելիս նույնպես ուժ է գործադրվել:

ИА REGNUM

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply