Հայաստանի ներկայացուցչի առաջին հաղթանակը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 4, 2011 12:19
Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում առաջին հաղթանակը տարավ Սերգեյ Մովսիսյանը: 6-րդ տուրում, հինգ անընդմեջ ոչ ոքիներից հետո, մեր երկրի ներկայացուցիչը, հանդես գալով սև խաղաքարերով, առավելության հասավ անգլիացի Նայջել Շորթի նկատմամբ: Աղյուսակը շարունակում է գլխավորել իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն` 4,5 միավոր: Վաստակած 3,5-ական միավորով նրան հաջորդում են` Մովսիսյանը, ադրբեջանցի Վուգար Հաշիմովը և ամերիկացի Ալեքսանդր Օնիշչուկը` 3,5-ական միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
