Տարանտինոն անվանել է 2010 թ. լավագույն ֆիլմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2011 11:58

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն կազմել է 2010 թ. 20 լավագույն ֆիլմերի ցուցակը, որը գլխավորում է Ջոն Լասետերի “Խաղալիքների պատմություն. մեծ փախուստ” մուլտֆիլմը: Երկրորդ տեղը գրավել է Դեվիդ Ֆինչերի “Սոցիալական ցանցը”, որը Լոս Անջելեսի, Նյու Յորքի և Բրիտանիայի կինոքննադատները համարել են լավագույն ֆիլմ: Երրորդ տեղում Դեվիդ Միշոյի “Գազանների թագավորությունն” է` Մելբուրնի քրեական խմբավորումների միջև հակամարտության պատմությունը: Չորրորդ տեղում իտալացի Լուկա Գուադանինոյի “Ես եմ սերը” կինոնկարն է, որ մասնակցել է Վենետիկի կինոփառատոնին, որտեղ Տարանտինոն ժյուրիի նախագահն էր, սակայն  ոչ մի մրցանակ չի շահել: Ռուսական ոչ մի ֆիլմ այդ ցուցակում չի հայտնվել: Չկան նաև Դառեն Արոնոֆսկու “Սև կարապը” և Դեբրա Գրանիկի “Ձմեռային ոսկրերը”, որոնք բարձր են գնահատել քննադատներն ու անկախ կինոմրցանակները:

utro.ru

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply