Դերասանուհի Ժա Ժա Գաբորի ոտքը կտրելու են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 4, 2011 11:50

1950-ականների կինոյի լեգենդ Ժա Ժա Գաբորը հունվարի 2-ին հոսպիտալացվել է աջ ոտքի անդամահատմանը պատրաստելու համար, այս մասին հաղորդում է Associated Press-ը: Անդամահատման պատճառը  93-ամյա կնոջ ոտքի արագ զարգացող գանգրենան է:

Գաբորի ներկայացուցչի խոսքով` վերջին շրջանում ոտքի ախտահարումը 2 սմ-ից հասել է մոտ 30-ի և շարունակում է ավելանալ: Վերջույթը կհատվի ծնկից ներքև: Ինչպես պնդում են բժշկները, վիրահատական միջամտությունն անհրաժեշտ է Գաբորի կյանքը պահպանելու համար:

Գաբորը գտնվում է  Ռոնալդ Ռեյգանի բժշկական կենտրոնում: Վերջին տարիներին նա առողջական լուրջ խնդիրներ ուներ:    2010 թ. հուլիսին դերասանուհին կոտրել է կոնքը,  որից հետո մի քանի անգամ հայտնվել է հիվանդանոցում արյունատար անոթների տրոմբների և ոտքերի հետ կապված խնդիրների պատճառով: Մասնավորապես, օգոստոսին նրա վիճակը գնահատվում էր որպես  ծայրահեղ, և Գաբորը խնդրել է հոգևորականի կանչել, սակայն նրան հաջողվել է առողջանալ և տուն վերադառնալ: Նախկին կինոաստղը 2002-ից մասնակի կաթվածահար է: 2005-ին նա սրտի նոպա է ունեցել:

Ժա Ժա Գաբորը ծագումով հունգարացի է, կարիերան կինոյում սկսել է Հոլիվուդում, 1952 թ.: Նրան հաջողություն է բերել դասական “Մուլեն Ռուժ” ֆիլմում խաղացած դերը, որից հետո դարձել է իր ժամանակի սեքս խորհրդանիշը: Այդ կինոնկարից հետո  Գաբորը գլխավոր դերերում չի խաղացել և անցել է աշխատանքի հեռուստատեսությունում:

Գաբորին հիվանդանոցում խնամում է ամուսինը`66-ամյա Ֆրեդերիկ ֆոն Անհալտը:

Lenta.ru

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply