Աշխարհում առաջին էլեկտրաավտոբուսների պարկը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 4, 2011 9:47Սեուլի փողոցներում հայտնվել են էլեկտրաավտոբուսներ: Հարավային Կորեայի մայրաքաղաքը աշխարհում առաջինն է ,որ ունի էկոլոգիապես մաքուր տրանսպորտի պարկ: Առայժմ միայն մի գիծ է աշխատում քաղաքի կենտրոնից մինչև Նասման սարի ստորոտը:Բայց մինչև 2020թ անսովոր այդ ավտոբուսները կսպասարկեն Սեուլի բոլոր շրջանները:
Այդ ավտոբուսները անվտանգ են ոչ միայն բնության,այլև ուղևորների համար: Նրանց մանևրելու հնարավորությունը սովորականից բարձր է,քանի որ այն պատրաստված է թեթև նյութից,որը առաջ օգտագործում էին կոսմիկական ապարատներ պատրաստելու համար: Շուտով նման էլեկտրամոբիլները կփոխարինեն մոսկովյան տրոլեյբուսներին:






Facebook
Tweet This
Email This Post
