Չինաստանի հարավում սառցե անձրև թափվեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 3, 2011 11:31

Սառցե անձրևը պարալիզացրել է հարավային Չինաստանի երթևեկությունը:Գույչժոու գավառի ավտոճանապարհներում բազմակիլոմետրանոց խցանումներ են գոյացել,վարորդները տասը ժամ  են անց կացնում այնտեղ:  Ճանապարհների մի մասը ընդհանրապես փակ է: Չեն աշխատում օդանավակայանները,ինչպես նաև վերգետնյա  երթևեկությունը գավառի շատ քաղաքներում: Սառցի ծանրության տակ կտրվել են էլեկտրալարեր,հաղորդում է “Россия-24”.

Սպասվում է,որ սառցե անձրևը մեկ շաբաթ կտևի:

Դեկտեմբերի 26-ին Մոսկվայում և մոսկովյան շրջաններում սառցե անձրևի հետևանքով առանց հոսանքի մնացին 400 հազար մարդ  25 շրջաններում:Հոսանքի բացակայության պատճառով ամբողջովին դադարեցվեց Դոմոդեդովո օդանավակայնի աշխատանքը:

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply