18 իրաքցի Հայաստանում ժամանակավոր ապաստան ստանալու դիմում է ներկայացրել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 30, 2009 12:52

irakՀայաստանում ժամանակավոր ապաստան ստանալու համար ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն է դիմել 18 անձ:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, բոլոր դիմողներն Իրաքից են: Նրանց բոլորին տրվում է կացության ժամանակավոր վկայական` երեք ամսով, որից հետո, ըստ կարգի, դիմումը քննվում է, ընդունվում է որոշում` ՀՀ-ում ժամանակավոր ապաստանի իրավունք տալու մասին: Իրաքից դիմած 18 անձանց գործերի քննությունն այժմ ընթացքի մեջ է:
Այս տարվա առաջին կիսամյակում միգրացիոն գործակալություն փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է 4 անձ, 2-ը` Իրանից, 1-ը` Ուզբեկստանից, 1-ը` Եթովպիայից:

Միգրացիոն գործակալության ապաստան հայցողների բաժնի պետի տեղակալ Ռուզաննա Պետրոսյանի խոսքով` Իրանում նախագահական ընտրություններից հետ տիրող ներքաղաքական իրավիճակի հետ կապված միգրացիոն գերատեսչություն դիմումների հոսք չի նկատվել:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply