Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը խաղաղասիրաբար է տրամադրված

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 3, 2011 11:12

Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում անցկացվող շախմատի ավանդական միջազգային մրցաշարում խաղաղասիրաբար է տրամադրված Հայաստանի հավաքականի նորեկ Սերգեյ Մովսիսյանը: Նա արդեն հինգ անգամ նստել է խաղատախտակի առջև և բոլոր պարտիաներն էլ ավարտել ոչ-ոքի: 5-րդ տուրում Սերգեյը միավորը բաժանեց չեխ Դավիդ Նավարայի հետ: Մրցաշարի միանձնյա առաջատարն իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն է, որն ունի 4 միավոր: Նրան հաջորդում է ուկրաինացի Վասիլի Իվանչուկը` 3 միավոր: Երրորդ տեղը բաժանող վեց շախմատիստների թվում է նաև Մովսիսյանը: Բոլորն էլ վաստակել են 2,5-ական միավոր:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply