Երևանում իրար են բախվել 16 ավտոմեքենաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 2, 2011 13:29

Հունվարի 1-ին, ժամը` 22:00 – 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի վրա, Ջրաշխարհի մոտ, իրար են բախվել 15-16 ավտոմեքենաներ, որոնց մեջ հիմնականում ՎԱԶ 2107, ՎԱԶ 2110, ՎԱԶ 2121, ԳԱԶ 3110, ինչպես նաև «Ջիպ» մակնիշի:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով երեք հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվել է մեծ բազմություն, ՀՀ ճանապարհային ոստիկանության, ինչպես նաև, Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցներ: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնի քննիչները դեպքի վայրում կատարում են տեզազննման և չափագրման աշխատանքներ:

Դեպքի վայր են բերվել քարշակ ավտոմեքենաներ, որպեսզի վթարված ավտոմեքենաները տեղափոխեն ՀՀ ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ, որից հետո ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցները մեկնելու են հիվանդանոց տուժած անձանց ինքնությունը պարզելու համար: Այս պահին ճշտվում են վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունները, վերջիններիս տեղափոխում են համապատասխան բուժհիմնարկ սթափությունը պարզելու համար:

Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Դիտվել է 1581 անգամ:
Print Friendly

Leave a Reply