Մովսիսյանը` հայկական դրոշով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 2, 2011 11:16

Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում  շարունակվող շախմատի ավանդական մրցաշարում Սերգեյ Մովսիսյանն արդեն հանդես է գալիս Հայաստանի  դրոշով: 4-րդ տուրում ևս մեր երկրի ներկայացուցիչը ոչ-ոքի խաղաց: Նրա մրցակիցն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն էր: Ի դեպ, հայ գրոսմայստերն այս ստուգատեսում չորրորդ անգամ ոչ-ոքի խաղաց: Մովսիսյանը վաստակել է 2 միավոր և  հինգ շախմատիստների հետ բաժանում է երկրորդ տեղը: Առաջատարը` 3,5 միավոր վաստակած իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն է:  5-րդ տուրում Մովսիսյանը կխաղա չեխ  Դավիդ Նավարայի հետ:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply