Բրազիլիայում կայացավ առաջին կին նախագահի ինագուրացիան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 2, 2011 1:08
Բրազիլիայում Նոր տարվա առաջին օրը կայացավ առաջին կին նախագահի`Դիլմա Ռուսեֆի ինագուրացիան:Սա հարավ ամերիկյան ամենամեծ պետության պատմության մեջ առաջին կին նախագահն է: Նա փոխարինեց նախագահ Լուիս Ինասիու Լուլու դա Սիլվային,որը ղեկավարեց Բրազիլիան ութ տարի:Նրան մինչ այժմ սատարում է բնակչության մեծ մասը,այդ են ցույց տալիս հարցումները,նրան վստահում է բրազիլացիների 90% ը: Ինչպես վկայում են փորձագետները ,Դիլմա Ռուեֆը հաղթեց,քանի որ նրա օգտին արտահվեց նախկին նախագահը:
Ինագուրացիայի արարողությունը բավականին հետաքրքիր էր:Պետության նոր ղեկավարը Խորհրդարան եկավ Ռոլս-Ռոյսով`կավալերիստների ուղեկցությամբ,իսկ մեքենայի կողքից վազում էին կին թեկնապահները:Երդման արարողությունից հետո,նոր նախագահը ուղևորվեց նախագահական պալատ:Այնտեղ Լուլու դա Սիլվայի ձեռքից վերցրեց ոսկով կարված ժապավենը` պետական իշխանության բարձրագույն սիմվոլը:Հաղորդում է “Россия – 24”.






Facebook
Tweet This
Email This Post
