Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է օրենքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 31, 2010 18:38
Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գնումների մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: Հանրապետության ղեկավարը նաև ստորագրել է «Արտոնագրային վճարների մասին» օրենքը և դրա հետ կապված ևս 7 օրենք, ինչպես նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքը և դրա հետ կապված ևս 48 օրենք:






Facebook
Tweet This
Email This Post
