Սերգո Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 31, 2010 18:33
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գերասիմ Ալավերդյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Սերգո Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:
***
Համառոտ կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Սերգո Կարապետյանը ծնվել է 1948թ. օգոստոսի 06-ին Արտաշատ քաղաքում:
Կրթություն
1965-1968 թթ. սովորել է Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկումում
1978-1982թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի պտղաբանջարաբուծության և խաղողագործության ֆակուլտետում` գիտնական- ագրոնոմի մասնագիտությամբ
Աշխատանքային գործունեություն
1982-1986թթ. աշխատել է Արտաշատի պահածոների «ՍՈՎԽՈԶ» գործարանում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ
1986թ. եղել է Արտաշատի պահածոների «ՍՈՎԽՈԶ» գործարանի գլխավոր տնօրենը
1996թ. աշխատել է «Արտաշատի պահածոների գործարան»-ում` «ԱՐՏՖՈՒԴ» ընկերության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ է, նույն կազմակերպությունների` Արարատի մարզի խորհրդի նախագահ:
Այլ տվյալներ
Պարգևատրվել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանով, «Անանիա Շիրակացի» մեդալով, ՄԱԿ-ի պարենի զարգացման ծրագրի ոսկե մեդալով:
Կուսակցական պատկանելություն
Օրինաց երկիր կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ:






Facebook
Tweet This
Email This Post
