Ձնարբուքը պարալիզացրել է ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ափը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 30, 2010 22:59

ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ափերին հազարավոր տներ հոսանքազրկվել են,փակ են ավտոմագիստրալնեռրը  հզոր փոթորիկի պատճառով,որը  տեղ տեղ ձնարբուքի է վերածվում: Որոշ տեղերում քամու արագությունը հասնում է  160կմ ժամում:  Հաղորդվում է Կալիֆորնիայում,Նևադայում,Արիզոնայում և Վաշինգտոնում բազմաթիվ խցանումների և ճանապարհային ավտովթարների մասին:Կալիֆորնիայում քամուց կոտրված ծառը  ընկելէ մարդու գլխին ու սպանել է նրան:

Առանց լույսի են մնացել տաս հազար տներ և մասնավոր ձեռնարկություններ Տախո լճի շրջակայքում/Կալիֆորնիա/:Վաշինգտոնում վեց հազար սպառող հոսանքազրկվել է: Ոստիկանությունը փակել է երեք ավտոճանապարհ `Հյուսիսային Արիզոնայում,Կալիֆորնիայի և Նևադայի միջև: Ճանապարհները պատված են սառույցով և լցված ձյունով: Փակված է Ռենո քաղաքի օդանավակայանը/Նևադա/:

Լոս Անջելոսում և շրջակայքում բազմաթիվ ծառեր են արմատախիլ եղել: Արզոնայում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում,այն շարժվում է դեպի արևելք` Նյու- Մեքսիկո:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply