Ելիզավետա II-ը Մեծ տատիկ դարձավ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 30, 2010 21:09
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը Մեծ տատիկ դարձավ: Ինչպես հաղորդել են Բուկինգեմյան պալատից ,Նորին գերազանցության ավագ թոռան`Պիտեր Ֆիլիպսի կին Օտոմը չորեքշաբթի աղջիկ ունեցավ,ով թագավորական թագի 12-րդ հավակնորդն է:
Պիտեր Ֆիլիպսը թագուհու դստեր`արքայադուստր Աննայի տղան է: Նա ծանոթացել է կանադուհի Օտոմի հետ 2003թ ամռանը Մոնրեալում Կանադայի Гран-При ավտոմրցույթի ժամանակ: Պիտերը,ով բրիտանական թագաժառանգական ցուցակում տասերորդն է,այդ ժամանակ աշխատում էր “Ֆորմուլա -1” -ի “Վիլյամս”թիմում: Նրանք նշանվեցին 2008թ մայիսին,չնայած որոշ ժամանակ նրանց ամուսնության հնարավորությունը հարցականի տակ էր,քանի որ Օտոմը ծնվել էր Կանադայում և արիստոկրատ ընտանիքից չէ:
Բայց բոլոր խնդիրները լուծվեցին ,երբ Օտոմը համաձայնեց իր կաթոլիկությունը փոխել Անգլիկանությամբ,հակառակ դեպքում Պիտերը ստիպված էր հրաժարվել գահաժառանգի իր իրավունքից:
Ինչպես ճշտում է ԻՏԱՌ-ՏԱՍՍը,Պիտերը արքայադուստր Աննայի միակ տղան է: Նա նաև Նորին գերազանցության առաջին թոռն է և ծնվելու պահին բրիտանական գահի հիգերորդ հավակնորդն էր: Նորածին արքայածոռնիկի անունը կհրապարակվի ավելի ուշ:






Facebook
Tweet This
Email This Post
