Հյուսիսային Իռլանդիայում տասնյակհազարավոր մարդիկ սառնամանիքի պատճառով առանց ջրի են մնացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 30, 2010 18:01
Վերահաս սառնամանիքը Հյուսիսային Իռլանդիայում տասնյակհազարավոր մարդկանց առանց ջրի մատակարարման է թողել: Երկրում առաջացած «ջրային» ճգնաժամը ջրամատակարարման համակարգի բազմաթիվ խափանումների հետևանք է, և բնակչությունն արդեն իններորդ օրն է, ինչ ջուր չի ստանում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Երկրի կառավարությունն այս կապակցությամբ արտահերթ նիստ է գումարել, որպեսզի ուղիներ փնտրի ջրի մատակարարումը վերականգնելու համար: Իսկ առայժմ բնակիչները ստիպված են ջի համար համապատասխան կետերում հերթի կանգնել: Օգնության է հասել հարևան Շոտլանդիան` իռլանդացիներին շշալցված ջուր հասցնելով: Սակայն բժիշկներն արդեն ահազանգում են, որ քաղաքացիների առողջությանը վտանգ է սպառնում:






Facebook
Tweet This
Email This Post
