Դանիական աղմկոտ խմբագրությունում կանխվել է խոշոր ահաբեկչություն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 30, 2010 17:48
Դանիայում խոշոր ահաբեկչություն են կանխել: Ահաբեկիչները գրոհ են պատրաստել Jyllands-Posten թերթի խմբագրության վրա: 2005 թ. այս հրատարակությունը հրապարակել է մարգարե Մուհամմեդի մի քանի ծաղրանկար: Ձերբակալվել է հինգ մարդ: Ձերբակալվածները ծրագրել էին ներխուժել խնբագրության շենք և հնարավորինս շատ մարդ սպանել:
Այդ ահաբեկչության փորձը դանիական հատուկ ծառայությունները համարում են ամենալուրջը երկրի պատմության մեջ: Ձերբակալվել է հինգ մարդ: Նրանց կասկածում են Jyllands-Posten թերթի խմբագրության վրա գրոհ կազմակերպելու մեջ, այն թերթի, որը 2005 թ. մարգարե Մուհամմեդի մի քանի աղմակահարույց ծաղրանկար տպագրեց: Այն ժամանակ դա մեծ հուզմունք առաջացրեց իսլամական աշխարհում: Բողոքներն ուղեկցվում էին անկարգություններով, որոնց ընթացքում ավելի քան 150 մարդ զոհվեց: Իսկ խմբագրության հասցեին սպառնալիքներ էին տեղում իսլամական ծայրահեղականների կողմից: Արդեն մի քանի տարի խմբագրության մուտքի մոտ մետաղորսիչ է տեղադրված, իսկ ամբողջ նամակագրությունը համենայն դեպս սկնավորվում է:
Ծաղրանկարների հեղինակը վաղուց ի վեր ապրում է գրեթե ճգնավորի պես: Ոչ ոք չգիտի` որտեղ: Բայց հայտնի է, որ նա շուրջօրյա պահապաններ ունի: Նրան բազմիցս փորձել են սպանել մոլի իսլամականները: Նույնիակ նրա գլխի համար պարգև են խոստացել` 15 մլն դոլար:
Ահաբեկիչներից երեքը ժամանել են Շվեդիայից: Մի ամիս առաջ ահաբեկչության թիրախ էին դարձել նաև շվեդները: Դեկտեմբերի 11-ին Ստոկհոլմի տուրիստական կենտրոնում մահապարտը պայթեցրեց իրեն: Այսպես նա նա վրեժ լուծեց շվեդական ոչ պակաս աղմկոտ ծաղրանկարների համար:
Vesti.ru






Facebook
Tweet This
Email This Post
