Ամփոփվեցին Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների մրցույթի արդյունքները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 30, 2010 17:47

Այսօր ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվեցին ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների հերթական մրցույթի արդյունքները:
Մրցույթին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Արցախի պետական համալսարանի 10 ուսանողներ:
Կրթաթոշակի հավակնորդների ելույթներից հետո ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ սահմանեց 3 ուսանողուհիների համար (Անահիտ Քեճեճյան` Երևանի պետական համալսարան, Արևիկ Ավանեսյան և Անի Գալստյան` Արցախի պետական համալսարան):

Դիտվել է 1981 անգամ:
Print Friendly

Leave a Reply