Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է հիվանդանոցներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 30, 2010 17:03

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ա

ռթիվ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիոթերապիայի կլինիկա: Հանրապետության առաջին տիկինը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է այս հաստատություններում բուժվող օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին և հանձնել նվերներ: Առաջին տիկնոջ նախաձեռնությամբ, երեխաները որպես Ամանորի նվեր ստացել են նաև տոնածառներ, որոնք զարդարել են իրենց ցանկությունները ներառող բացիկներով: Տիկին Ռիտա Սարգսյանը խոստացել է, որ երեխաների գրած ցանկությունները անպայման կիրականանան:

Ամանորի նախօրեին Հանրապետության առաջին տիկինը հանդիպել է նաև 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության պատանի երաժիշտ կատարողների հետ, ունկնդրել ավելի քան երեսուն երկրում Հայաստանի դրոշը բարձր պահած տաղանդավոր երիտասարդների կատարումները: «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության սաների կողմից տիկին Սարգսյանին առաջարկվեց դառնալ կազմակերպության պատվավոր նախագահ, ինչը սիրով ընդունվեց:
Այնուհետև Ռիտա Սարգսյանն այցելել է «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպություն: Առաջին տիկինը հանդիպել է կազմակերպության սաներին, ովքեր հիմնականում չափահաս դարձած մանկատան երեխաներ են, շնորհավորել` նրանց գալիք տոների կապացությամբ:
Ամփոփելով անցնող տարին` Առաջին տիկնոջ հավաստմամբ, սոցիալական, առողջապահական և մշակույթի ոլորտները 2011թ. ևս կշարունակեն մնալ իր մշտական ուշադրության կենտրոնում:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply