“Լեհաստանի արժեթղթերի արտադրության ձեռնարկություն” ընկերության լիազոր ներչկայացուցիչ Յուզեֆ Ֆերբերը եւ Պետական գնումների գործակալության պետի տեղակալ Արթուր Առաքելյանըստորագրեցին Հայաստանում թվային տախոգրաֆների կամ հսկիչ սարքերի համակարգի ներդրման պայմանագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 30, 2010 13:44

Նշենք, որ լեհական ընկերությունը հաղթել է Հայաստանում թվային տախոգրաֆների համակարգի ներդրման համար հայտարարված միջազգային մրցույթում:
Հսկիչ սարքը արձանագրելու է բեռնատար տրանսպորտային միջոցի արագությունը, անցած ճանապարհը և ամենակարևորը` վարորդի վարելու և հանգստի ռեժիմները: Համակարգի ներդնումը կնպաստի նաեւ Հայաստանի Հանրապետությունում և հանրապետության տարածքից իրականացվող միջպետական բեռնափոխադրումների անվտանգության բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը:
Տախոգրաֆների տեղադրման անհարժեշտությունը բխում է “Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին” համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.-ին: Համաձայանագրի բաղկացուցիչ մասերից է հսկիչ սարքի (թվային տախոգրաֆի) ներդնումը համաձայնագրի անդամ պետություններում, որպեսզի հնարավոր լինի ապահովել միջպետական բեռնափոխադրումներում ներգրավված վարորդների աշխատանքի միասնական համակարգը:
2011 թվականին համակարգը ներդնելուց հետո միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆով, իսկ դրանում ներգրավված վարորդները` ունենան թվային տախոգրաֆի քարտեր, որով կկանոնակարգվի վարորդի աշխատաժամանակը:
Նշենք, որ Անդրկովկասում առաջինը Հայաստանում կներդրվի թվային տախոգրաֆի համակարգը:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply