Հրդեհ է բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 30, 2010 13:28

Դեկտեմբերի  29-ին՝ժամը  08.06-ին, ահա­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վահագնի գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.10-ին, մարվել`13.30-ին:

Այրվել է Վ.Կիրակոսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 63 քմ, կից վագոն-տնակի պատերը և տա­նիքը` 5 քմ մակերեսով, 400 հակ անասնակեր, 8 խմ վառելափայտ, ծխախեղդ են եղել 4 խոշոր եղջերավոր անա­սուն:

Նույն օրը՝ժամը  09.15-ին , տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի հարակից անտառում: Անտառտնտեսության աշխատակիցները հրդեհի վայր հասնելով` պահանջել են օգնություն:

Դեպքի վայր են մեկնել  հրշեջ-փրկարարները:

Հրդեհը մարվել է ժամը 19.00-ին: Այրվել է մոտ 230 հա անտառային և մոտ 250 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ ժամը  16.18-ին ,  ահա­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Չափնի գյուղի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել`17.30-ին:

Այրվել են 2 հա խոտածածկ տարածք և թփուտներ:

Դեկտեմբերի  30-ին՝ժամը 00.17-ին, անահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ղուկասավան գյուղում:

Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.28-ին, մարվել`01.50-ին:

Ե.Վարդանյանին պատկանող տան բակում ամբողջությամբ այրվել է 100 քմ մակերեսով փայտամշակման արհես­տա­նոցը` գույքով:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply