ԱՄՆ-ի նախագահը դեսպաններ է նշանակել Ադրբեջանում, Սիրիայում, Չեխիայում և Թուրքիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 30, 2010 12:40
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Ադրբեջանում, Սիրիայում, Չեխիայում և Թուրքիայում ժամանակավոր դեսպան նշանակելու մասին: Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակվեց պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Բրայզան:Մինչ այդ` Բրայզան նախագահի և պետքարտուղարի Կասպյան տարածաշրջանում Էներգետիկ դիվանագիտության հատուկ օգնականն էր: Չեխիայում դեսպան նշանակվեց Նորմ Էյսենը` էթիկական հարցերով նախկին հյուպատոսը: Թուրքիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ կդառնա Ֆրենսիսի Ռիչիարդոնը` ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ծառայության աշխատակիցը: Սիրիայում ԱՄՆ-ի դեսպան նշանակվեց Սթիվեն Ֆորդը: Նա պետքարտուղարությունում ավագ տեսուչ էր: Նախագահի որոշումը` ժամանակավոր դեսպաններ նշանակելու մասին, կգործի մինչ Կոնգրեսի հաջորդ նստաշրջանը, այսինքն`2011 թվականի նոյեմբեր- դեկտեմբեր ամիսները:






Facebook
Tweet This
Email This Post
