Կարճ տևած պարտիա
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | դեկտեմբերի 30, 2010 12:32
Իտալիայի Ռեջո Էմիլիա քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Վուգար Հաշիմովի հետ: Մովսիսյանը խաղում էր սև ֆիգուրներով: Պարտիան կարճատև էր, կատարվեց ընդամենը 19 քայլ:Մովսիսյանը վաստակել է1 միավոր: Նույնպիսի ցուցանիշ ունեն ամերիկացի Ալեքսանդր Օնիշչուկը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը և Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարան: Մրցաշարը կավարտվի հունվարի 6-ին:
Դիտվել է 1098 անգամ:





Facebook
Tweet This