Բրիտանիան բացել է 1980-ական թթ. պահոցները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 30, 2010 11:14

Բրիտանիայի կառավարությունը` վարչապետ Մարգարետ Թեթչերի  գլխավորությամբ, մեթոդների ողջ  ներուժով պայքարել է, որպեսզի թույլ չտա բրիտանացի մարզիկները և հանդիսատեսներըմասնակցեն 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիադային: Այդ մասին վկայում են Մեծ Բրիտանիայի ազգային պահոցի փաստաթղթերը: 30 տարի անց  հանրության համար պաշտոնապես բացվում են1980 թվականի բոլոր պաշտոնական փաստաթղթերը, որոնց վրայից հանված է «հույժ գաղտնի է » գրիֆը:Այս փաստաթղթերի շարքում Մեծ Բրիտանիայի կառավարության քայլերն են և գնահատականները Խորհրդային Միության նկառմամբ`1979 թվականինԱֆղանստան ներխուժելու առնչությամբ, ինչին հերթագայել է 1980 թվականին Մոսկվայում օլիմպիադա անցկացնելու միջազգային բոյկոտը,: Ի դեպ, այս բոյկոտի գլխավոր նախաձեռնողը Մեծ Բրիտանիան էր: Լոնդոնի հնարավոր գործողությունների առաջին ակնարկը բովանդակում է Թեթչերի և արտգործնախարար Փիթեր Քարինգթոնի` 1980 թվակյանի հանդիպման վերաբերյալ հաշվետվությունը: Թեթչերը առաջարկել է կամ Օլիմպիադան տեղափոխել այլ քաղաք, կամ ձեռնպահ մնալ մասնակցելուց` ի նշան  բողոքի Աֆղանստանում Խորհրդային Միության գործողությունների:Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը անմիջապես հակաօլօմիպիական շարժում է նախաձեռնել դաշնակից այլ երկրների հետ միասին:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply