Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է բնապահպանական ինստիտուտների ներկայացուցիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 29, 2010 20:53

Քաղաքապետը կարևորել է մայրաքաղաքի բնապահպանական հայեցակարգի հստակեցումը՝ հիմք ընդունելով արդեն իրականացված և մշակված ծրագրերը։

Երևանի քաղաքապետարանի տեղակատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը ներկա մասնագետները ներկայացրել են մայրաքաղաքի բնապահպանական իրավիճակի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկությունները։ Ոլորտի խնդիրների արդյունավետ կարգավորման նկատառումով Կարեն Կարապետյանը կարևորել է քաղաքապետարանի և գիտական կազմակերպությունների համագործակցությունը՝ նշելով, որ պետք է խոսել բաց ու թափանցիկ՝ չխուսափելով ծավալուն ծրագրերից։

«Ձեզանից ակնկալում եմ կիրառական առաջարկություններ՝ հաշվի առնելով Երևանի զարգացումը, միաժամանակ կանաչապատման ցուցանիշն ավելացնելու և մայրաքաղաքն հարմարավետ դարձնելու անհարաժեշտությունը» ,- նշել է Կարեն Կարապետյանը։

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply