ՀԲԸՄ Հալեպի մասնաճյուղի Հայ երիտասարդական ընկերակցությունը թողարկել է հուշադրամների պատկերներով պատի օրացույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 29, 2010 20:33

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հալեպի մասնաճյուղի Հայ երիտասարդական ընկերակցությունը Նոր Տարվա նախօրյակին թողարկել է պատի օրացույց, որի վրա պատկերված են տարբեր տարիներին ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված ոսկե եւ արծաթե հուշադրամները: Դրամների պատկերները զարդարված են թեման բացահայտող գեղեցիկ լուսանկարներով եւ պատկերազարդ նկարներով:

Ընկերակցությանը նյութերը տրամադրել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, իսկ ձեւավորումը կատարել է գլխավոր հյուպատոսի մշակույթի հարցերով խորհրդական, Հայաստանի նկարիչների միության անդամ Հրազդան Թոքմաջյանը: Պատկերված 12 դրամների հեղինակներն են նկարիչ-դիզայներներ Հարություն Սամուելյանը եւ Էդուարդ Կուրղինյանը:

Դիտվել է 1575 անգամ:
Print Friendly

Leave a Reply