Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Նինոծմինդա շրջկենտրոնում նշվել է շրջանի գազիֆիկացման ծրագրի իրագործման ավարտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 29, 2010 20:24

Դեկտեմբերի 28-ին Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Նինոծմինդա շրջկենտրոնում նշվել է շրջանի գազիֆիկացման ծրագրի իրագործման ավարտը: Գազիֆիկացման աշխատանքներն իրականացրել է «SJ գազ» կոմպանիան, որի գլխավոր տնօրենն ու սեփականատերն է Արամ Սանոսյանը: Գազիֆիկացման բաժանորդների թիվը հասնում է երկու հազարի:

Հանդիսավոր արարողությանը պատվավոր հյուրերի թվում էին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply